17.02.2021
«ԷյԹի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Տավուշի մարզի Վազաշեն համայնքի վարչական տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2020-2023թթ ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 26-ին ժամը 12:00-ին Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում տեղի կունենա «ԷյԹի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն համայնքի վարչական տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2020-2023թթ ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: