ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.12.2024
«ԷՅ ԷՄ ԹԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի «Էյ Էմ Թի» տեղամասի արդյունահանման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷՅ ԷՄ ԹԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի «Էյ Էմ Թի» տեղամասի արդյունահանման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
    Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Աբովյանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: