Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ /այսուհետ՝ Հավելված/ 2025 թ. մայիսի 20-ին՝ ժամը 15:00-ին Շղարշիկ բնակավայրի, իսկ ժամը 16:00-ին Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավարներիի նստավայրերում տեղի կունենան «ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Շղարշիկի տուֆերի հանքավայրի «Արևմտյան» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ envexpertise@env.am):
