ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.08.2021
«Համաշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 31-ին, ժամը 15:00-ին  Սյունիքի մարզի Սիսիանի  համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Համաշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության   գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ 
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: