22.11.2021
Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի, Կաթնաղբյուր-Աշնակ մայրուղի թիվ 2 հողամաս հասցեում նախատեսվող 4.81 մՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ /Թալինի համայնքապետարանի շենքում
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀկառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. նոյեմբերի 30-ին, ժամը 10։30-ին, Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի շենքում (ՀՀ, Արագածոտնի մարզ ք. Թալին Գայի 1) տեղի կունենա «Էներջի Էս Ջի Էյ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի, Կաթնաղբյուր-Աշնակ մայրուղի թիվ 2 հողամաս հասցեում նախատեսվող 4.81 մՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: