ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.10.2022
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռցու 137/1 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. հոկտեմբերի  26-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռցու 137/1 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման  աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ) :
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: