ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.08.2021
«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 2-ին ժամը 12:30-ին, Շնողի  համայնքապետարանի վարչական շենքում (գ. Շնող, 2փ 4/3շ հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում) տեղի կունենա «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: