22.02.2021
«Էն Բի Այ գրուպ» ՍՊԸ –ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի N16/3, N16/4, N16/5 N16/6 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 5-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փ. 27 (Արաբկիր վարչական շրջանի շենք ) տեղի կունենա Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի N16/3, N16/4, N16/5 N16/6 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: