ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.05.2024
«Ջմետալ թրեյդինգ Կոմպանի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մասիսի մետաղաձուլման գործարանի կառուցման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2024թ. մայիսի 30-ին ժամը 12 :00-ին Մասիս քաղաքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Ջմետալ թրեյդինգ Կոմպանի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մասիսի մետաղաձուլման գործարանի  կառուցման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: