ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2022
«Լեյլա Խաչատրյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Էրեբունի վարչական շրջանի արդյունաբերական գոտում՝ Արին Բերդի 22/1 հասցեում նախատեսվող մետաղների թափոնների վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լեյլա Խաչատրյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Էրեբունի վարչական շրջանի արդյունաբերական գոտում՝ Արին Բերդի 22/1 հասցեում նախատեսվող մետաղների թափոնների վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: