ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2023
«Սան փաուեր սոլար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ավազների երևակման տեղամասում հանրային ծանուցումը և քննարկումները չեղարկելու վերաբերյալ

Հիմք ընդունելով Արարատ համայնքի ղեկավարի  23.07.2023թ. N 1511գրությունը՝  2023թ. հունիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի նստավայրում կայանալիք  «Սան փաուեր սոլար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ավազների երևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցումը և քննարկումները չեղյալ համարել: