ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.09.2022
Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում կայանալիք՝ «Շիրակ-9», «Շիրակ-10», «Շիրակ-11» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումների/երկրորդ փուլ/ չեղարկում

Համաձայն Արթիկի համայնքապետարանի առաջարկի՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ՝ 2022թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 11.00-ին Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում կայանալիք՝ «Շիրակ-9», «Շիրակ-10», «Շիրակ-11» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումները /երկրորդ փուլ/ չեղարկվում են: