ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.02.2024
«Միներալ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի խմբի ԱԿԳԽ հանքավայրի Ջանֆիդա տեղամասից արդյունահաման, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկման չեղարկում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության N 1325-Ն (որոշումը խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգով հայտնում եմ   Ձեզ, որ 2024թ. փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նախատեսվող «Միներալ Մայնինգ»  ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի խմբի ԱԿԳԽ հանքավայրի Ջանֆիդա տեղամասից արդյունահաման,   շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային  2-րդ քննարկումը չեղարկվում է 1-ին հանրային լսման անցկացումը  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին  և 4-րդ մասերի  պահանջներին չհամապատասխանելու  պատճառով: