ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.09.2017
<<Գետիկվանք>>ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀօրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. սեպտեմբերի 22-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի համայնքապետարանում տեղի կունենան" Գետիկ ՀԷԿ" ՍՊԸ կողմից ներկայացված <<Գետիկվանք>> ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում ՝www.mnp.am, Վարդահովիտի համայնքապետարանում հեռ. 010221568, 010220218: