ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.08.2017
<<Արծաթե Սյուն>> ՍՊԸ-ի ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտի բազալտի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. սեպտեմբերի 6-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Սարապատի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Արծաթե Սյուն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտի բազալտի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Սարապատի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: