ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.08.2017
«Տապան Ալֆա» ՍՊԸ-ի ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի անդեզիտաբազալտի հանքավայրի ընդլայնման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. սեպտեմբերի 4-ին ժամը 12:00-ին ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Տապան Ալֆա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի անդեզիտաբազալտի հանքավայրի ընդլայնման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Այրումի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: