15.08.2017
«Վինեկա» ՍՊԸ Մարգարայի ավազի հանքավայրի ընդլայնման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2017թ. օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա համայնքի գյուղապետարանում տեղի կունենան «Վինեկա» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Մարգարայի ավազի հանքավայրի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: