14.08.2017
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ Եղվարդի հրաբխային խարամի արևմտյան տեղամասում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. օգոստոսի 25-ին ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի հրաբխային խարամի արևմտյան տեղամասում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Եղվարդի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: