ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.08.2017
Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2017թ օգոստոսի 24-ին, ժամը 13.00-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ համայնքի մշակույթի ակումբում տեղի կունենան «Թեղուտ» ՓԲԸ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախնական գնահատման հայտի փորձաքննության արդյունքում՝ որոշման նախագծի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Թեղուտի համայնքապետարանում հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: