<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2017թ օգոստոսի 16-ին, ժամը 15.00-ին ՀՀ Լոռու մարզի Շամլուղի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացահանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Շամլուղի համայնքապետարանում հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: