ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.07.2017
«Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ Կառնուտի անդեզիտաբազալտների երևակման 1 տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ .օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի գյուղապետարանի շենքում տեղի կունենան «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի անդեզիտաբազալտների երևակման 1 տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Կառնուտի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68: