21.07.2017
<<Սթոուն Լենդ>> ՍՊԸ Բալահովիտի բազալտի հանքավայրի ընդլայնման և արդյունահանման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2017թ. օգոստոսի 3-ին, ժամը 10.30-ին ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկու համայնքապետարանում տեղի կունենան <<Սթոուն Լենդ>> ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտի հանքավայրի ընդլայնման և արդյունահանման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Մայակովսկու համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am , հեռ. 010221568, 010220218: