21.07.2017
<<Փերֆեքթ Սթոուն>> ՍՊԸ Կարմրաշեն-Մաստարայի տուֆի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Փերֆեքթ Սթոուն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Կարմրաշեն-Մաստարայի տուֆի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Լեռնագոգի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: