19.07.2017
<<Էյ թի էմ էս Սոլյուշնս>> ՍՊԸ 110/35/6 կվ <<Սոթք>> ԵԿ-ում 110 կվ բջջի տեղադրում>> նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Էյ թի էմ էս Սոլյուշնս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված 110/35/6 կվ "Սոթք" ԵԿ-ում 110 կվ բջջի տեղադրում" աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնհատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Սոթքի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: