<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. օգոստոսի 3-ին ժամը 15:00-ին երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում գտնվող նիստերի դահլիճում /Փ. Բուզանդի 1/3 հասցեում/ տեղի կունենան <<Էրնսթ ընդ Յանգ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Երևանի Կանաչ քաղաք գործողությունների ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնհատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում /www.yerevan.am/, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: