ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2017
«Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ի Սիսիանի հանքային շրջանի Սիսկատար-Արտավանի հանքային դաշտում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հուլիսի 26-ին ժամը 11:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանի շենքում և նույն օրը ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաղատի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սիսիանի հանքային շրջանի Սիսկատար-Արտավանի հանքային դաշտում 2017-2020թթ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Զառիթափի և Շաղատի համայնքապետարանների շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: