ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.07.2017
<<Նիկոլ Տուֆ>> ՍՊԸ Բագրավանի պեմզային տուֆի հանքավայրի ԱԼԲԱ տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հուլիսի 24-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Նիկոլ Տուֆ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի պեմզային տուֆի հանքավայրի ԱԼԲԱ տեղամասի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Բագրավանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: