ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.07.2017
<<Քեմփ վենչուրս>> ՍՊԸ-ի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հուլիսի 21-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 3 դպրոցի շենքում տեղի կունենան Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցման նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքում www.atdf.am հեռ. 010221568, 010220218, 094-40-25-68: