03.07.2017
«Կարմիր Տուֆ» ՍՊԸ-ի Երվանդակերտի տուֆի հանքավայրի 7-րդ տեղամասի 3-A, 4-B բլոկներում արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հուլիսի 21-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Կարմիր Տուֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Երվանդակերտի տուֆի հանքավայրի 7-րդ տեղամասի 3-A, 4-B բլոկներում արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Երվանդաշատի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: