Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հուլիսի 17-ին ժամը 11:30-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Տաթևիկ-3>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆերի հանքավայրի Ներքին Բազմաբերդի տեղամասում 2017-2018թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Ներքին Բազմաբերդի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218, 055-40-42-72: