ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2017
Դիլիջանի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2/54 (1K) հորատանցքի շահագործման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հուլիսի 12-ին ժամը 12:00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Դիլիջան» հանքային ջրի գործարան>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2/54 (1K) հորատանցքի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Դիլիջանի քաղաքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: