ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.06.2017
«Ռուբեն և Էդվինա» ՍՊԸ-ի ՀՀ Լոռու մարզի Ղուրսալի-Խաչակապի ավազակոպճային հանքավայրի Ղուրսալի-3 տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հուլիսի 10-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Ղուրսալի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ռուբեն և Էդվինա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ղուրսալի-Խաչակապի ավազակոպճային հանքավայրի Ղուրսալի-3 տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Ղուրսալի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: