ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.06.2017
Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի ընդլայնման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունիսի 30-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի համայնքապետարանում տեղի կունենան <<Թադշեն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի ընդլայնման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ/երկրորդ փուլ/ :

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում և Բագրավանի համայնքապետարանում հեռ. 22-02-18, 22-15-68 :