ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2017
«ԳԵՎԼԵՌ» ՍՊԸ << Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական հանքի նոր տրանսպորտային հանքուղու ելքից արտահոսող հանքայնացված ջրի երկրաբանական ուսումնասիրության>> վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունիսի 20-ին, ժամը 11.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում տեղի կունենան «ԳԵՎԼԵՌ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական հանքի նոր տրանսպորտային հանքուղու ելքից արտահոսող հանքայնացված ջրի երկրաբանական ուսումնասիրության նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ/երկրորդ փուլ/ :

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում և Կապանի համայնքապետարանում հեռ. 22-02-18, 22-15-68 :