24.05.2017
<<Սևանի իշխան>> ՓԲԸ Սևանա լճի տարածքում սելեկցիոն տնտեսության և բացօթյա ավազանների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունիսի 7-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Սևանի իշխան>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սևանա լճի տարածքում սելեկցիոն տնտեսության և բացօթյա ավազանների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում և Կարճաղբյուրի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-15-68 :