12.05.2017
<<Գոլդեն Լենդ>> ՍՊԸ-ի Արևիսի բազմամետաղային երևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մայիսի 30-ին, ժամը 12.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Թասիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Գոլդեն Լենդ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Արևիսի բազմամետաղային երևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Թասիկի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: