ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.05.2017
<<Մետալս Մայնինգ Գրուպ>> ՍՊԸ-ի Շամբի բազմամետաղների հանքերևակման տարածքում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մայիսի 29-ին, ժամը 13.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Տոլորոսի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Մետալս Մայնինգ Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Շամբի բազմամետաղների հանքերևակման տարածքում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Տոլորոսի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: