ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2017
ՀՀ Տավուշի մարզի Ներքին Աղդանի (Ակնաղբյուրի) ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1PC հորատանցքի արդյունահանման հանրային քննարկման մասին

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով հիմնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2017թ. մայիսի 17-ին, ժամը 12:00-ին ՀՀ Տավուշի վարզի Աչաջուրի համայնքապետարանի շենքում տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի Ներքին Աղդանի (Ակնաղբյուրի) ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1PC հորատանցքի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում:

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ Բնապահապանության նախարարության պաշտոնական կայքից՝ www.mnp.am հասցեով կամ այցելելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 29 հասցեով (հեռ.՝ 010 22-02-18, 010 22-15-68): Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում: