<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մայիսի 12-ին ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մուցքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Մուցքի ոսկի-բազմամետաղային հանքերևակման շրջանում 2017-2019թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Մուցքի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: