19.04.2017
«Դորոժնիկ» ՍՊԸ Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2017թ. մայիսի 5-ին, ժամը 11:00-ին երևան քաղաքի Հաղթանակի խճուղի 7 հասցեում տեղի կունենան «Դորոժնիկ» ՍՊԸ կողմից ներկայացված Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: