ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2017
Հանրային քննարկումներ ՀՀ Արմավիրի մարզի Արագածի անդեզիտի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀկառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. ապրիլի 13-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Ծաղկալանջի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Կուարլինի պլյուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Արագածի անդեզիտի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Ծաղկալանջի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: