16.03.2017
Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի կառուցման ծրագրի նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 29-ին, ժամը 13:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի շենքում /Վայքի 4 հասցեում/ տեղի կունենան Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի կառուցման ծրագրի նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքում՝ www.atdf.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18, 094-40-25-68: