ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.03.2017
Արազի ավազի հանքավայրի /1-ին, 2-րդ, 3-րդ տեղամասեր/ արդյունահանման գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանում տեղի կունենան <<Լիլի-Արման>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արազի ավազի հանքավայրի /1-ին, 2-րդ, 3-րդ տեղամասեր/ օգտակար հանածոյի արդյունահանման գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Արաքսի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: