ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.03.2017
Արթիկի տուֆի հանքավայրի Հառիճի տեղամասի ընդլայնման արդյունահանման գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 24-ին, ժամը 13:00-ին ՀՀ Շիրակի մարզի Հառիճի համայնքապետարանում տեղի կունենան <<Էդգար և Արման>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արթիկի տուֆի հանքավայրի Հառիճի տեղամասի ընդլայնման արդյունահանման գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):<.p>

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Հառիճի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: