ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.03.2017
Երվանդակերտի տուֆի հանքավայրի 7-րդ տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 20-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Կարմիր տուֆ>> ՍՊԸ -ի Երվանդակերտի տուֆի հանքավայրի 7-րդ տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Երվանդակերտի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: