ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.02.2017
Բագրավանի պեմզայի տուֆերի հանքավայրի ԱԼԲԱ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 16-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <ՆԻկՈԼ ՏՈՒՖ> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Բագրավանի պեմզայի տուֆերի հանքավայրի ԱԼԲԱ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Բագրավանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: