27.02.2017
Նորքի բազալտի հանքավայրի /Լիլիթ-Գոռ/ արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 14-ին, ժամը 11.00-ին Երևան քաղաքի Կոմիտաս 54 Վ 3-րդ հարկում տեղի կունենան <<Վալոդյա Գրիգորյան>> ՍՊԸ կողմից ներկայացված Նորքի բազալտի հանքավայրի /Լիլիթ-Գոռ/ արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: