ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2017
Մեղրաձորի հանքային դաշտի Լուսաջուրի տեղամասի քվարցիտների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 14-ին ժամը 13:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Մայն ինվեստ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքային դաշտի Լուսաջուրի տեղամասի քվարցիտների հանքերևակման սահմաններում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Արտավազի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: