ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.02.2017
Աղստևի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Սաբոր տեղամասի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 10-ին ժամը 12:00-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Մայիսյան կամուրջ հասցեում տեղի կունենան «Կրիվոյշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Աղստևի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Սաբոր տեղամասի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: