ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.02.2017
Արթիկի հրաբխային տուֆի հանքավայրի արևելյան տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մարտի 7-ին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում տեղի կունենան «Բնաքար տուֆ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆի հանքավայրի արևելյան տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: